Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Շավարշ Քոչարյան. Հիմքեր չկան լավատեսորեն վերաբերվելու բուն գործընթացին

Շավարշ Քոչարյան. Հիմքեր չկան լավատեսորեն վերաբերվելու բուն գործընթացին
06.10.2017 | 22:15

Անզեն աչքով էլ երևում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բարդ շրջան է` ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Այն լարվածությունը, որ կա վերջին ժամանակահատվածում, ամենացայտուն կերպով արտահայտվեց ապրիլյան պատերազմի ընթացքում, և այդ բոլորը որևէ հիմք չեն տալիս լավատեսորեն վերաբերվելու բուն կարգավորման գործընթացին»,- ասաց Շավարշ Քոչարյանը։ Նա նշեց, թե այդ տեսակետից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրության կենտրոնում են կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և ռազմական գործությունների վերսկսումը թույլ չտալը։

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ